Հաշվետվությունների բարելավմանը նվիրված հանդիպում-քննարկում գործընկերների հետ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր գործընկեր կառույցների հաշվապահների և տնօրենների համար կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որը միտված էր հիմնադրամին ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների բարելավմանը։
Քննարկվեցին նախորդ ժամանակաշրջանների հաշվետվություններում տեղ գտած թերությունները և ներկայացվեցին դոնոր կազմակերպությունների և աուդիտորների նոր պահանջները։
Հանդիպումը վարեց հիմնադրամի գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը։
Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց նաև իրենց հարցերն ուղղել ծրագրերի աուդիտն իրականացնող աուդիտորներին։




