Հանդիպում Բերքաբերում՝ «Աշխատանք գյուղական երիտասարդության համար մեղվաբուծության միջոցով» ծրագրի շրջանակում

Հանդիպում Բերքաբերում՝ «Աշխատանք գյուղական երիտասարդության համար մեղվաբուծության միջոցով» ծրագրի շրջանակում

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) թիմն այցելեց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղ՝ նոր ծրագրի մեկնարկի համար: Ծրագրի նպատակն է բարելավել համայնքի բնակիչների կենսապայմանները՝ մեղրի արտադրության միջոցով և խթանելով երիտասարդների ներուժը: ՀԿՍ թիմը հանդիպեց Բերքաբեր գյուղի բնակիչների հետ, որտեղ 2004-ին Կլոր սեղանի օգնությամբ սկսվել է մեղրի արտադրություն: Հանդիպման ընթացքում քննարկվեց գյուղում մեղվապահության վիճակը: Որախությամբ պետք է նշել, որ 2004 թ.-ի մեր շահառուները շարունակում են մեղվապահությունը, նրանցից շատերն ավելացրել են մեղուների թիվը և գոհ են ծրագրից: Գրանցվել է նաև մեղվաընտանքիների փոխանցում համայնքի մյուս անդամներին: 

Հանդիպմանը ներկա էր մեղվապահությամբ հետաքրքրված 22 կին և տղամարդ: Ծրագիրը ներկայացվեց ներկաներին, հնչեցին և քննարկեցին մտահոգությունները: Ծրագրի իրականացման բոլոր նախադրյալներն այնտեղ կան, քանի որ գյուղից գրեթե արտագաղթ չկա, չնայած այն գտնվում է Ադրբեջանի կողմից ուղղակի կրակոցների տակ: Ավելին, շատ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին սկսելու կամ ընդլայնելու մեղրի արտադրությունը:

Հանդիպում Բերքաբերում՝ «Աշխատանք գյուղական երիտասարդության համար մեղվաբուծության միջոցով» ծրագրի շրջանակում