Հայտարարություն ուսման վարձի մասնակի հատուցման և պրակտիկայի համար

Հայտարարություն ուսման վարձի մասնակի հատուցման և պրակտիկայի համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «Կրթական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն սիրիահայ, արցախահայ և տեղաբնակ ուսանողների համար» ծրագրի շրջանակում շարունակում է տրամադրել ուսման վարձի մասնակի հատուցման հնարավորություն հայաստանյան բուհերում ուսանող երիտասարդներին նաև 2023 թ.-ի համար և կազմակերպել մասնագիտական վճարովի պրակտիկա 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների և վերջին 1,5 տարվա շրջանավարտների համար:

 

Դիմումները լրացնելու համար հարկավոր է ունենալ և մուտք գործած լինել Gmail.

Ուսման վարձի մասնակի հատուցման դիմում ներկայացնելու համար այցելեք ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ հղմամբ:

Դիմելու համար անհրաժեշտ նախապայմաններին և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ սույն ֆայլում։

Բողոքարկումների համար ներբեռնեք այս ֆայլը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`2022 թ. նոյեմբերի 30-ը:

 

 

Պրակտիկայի դիմում ներկայացնելու համար այցելեք ՊՐԱԿՏԻԿԱ հղմամբ:

Դասընթացի մասնակցության դիմում ներկայացնելու համար այցելեք ԴԱՍԸՆԹԱՑ հղմամբ։

Պրակտիկայի և դասընթացների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ֆայլում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022 թ. նոյեմբերի 15-ը:


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093517197 հեռախոսահամարին կամ գրել youthprojectart@gmail.com էլեկտրոնային հասցեին (երկուշաբթիից ուրբաթ, 09:00-17:30):