Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լոռիում և Շիրակում հումանիտար օգնություն տրամադրեց կարկտահարությունից տուժած 4000-ից ավելի բնակչի

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լոռիում և Շիրակում հումանիտար օգնություն տրամադրեց կարկտահարությունից տուժած 4000-ից ավելի բնակչի

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտեց հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում:
Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացավ մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար:

Ծրագրի իրականացմանն աջակցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական բաժինը՝ հանձին Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, և նշված համայնքների հոգևոր հովիվները, ինչպես նաև՝ կամավորներ համայնքներից: Դսեղ, Ոսկեհասկ համայնքներում օգնության բաշխմանը մասնակցեցին նաև մարզպետարանների ներկայացուցիչները և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

 

 

{gallery}Images/2018/12_December/Lori_and_Shirak-Full{/gallery}

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լոռիում և Շիրակում հումանիտար օգնություն տրամադրեց կարկտահարությունից տուժած 4000-ից ավելի բնակչի