Հայաստանի 5 մարզերում Արցախից տեղահանված ընտանիքները հագուստ ստացան
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ի թիվս իրականացվող տարաբնույթ մարդասիրական ծրագրերի, այս պահին ACTED, ECHO, PIN (Մարդը կարիքի մեջ), AASW (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիա), Reach կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Բազմասեկտորալ աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության» ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 5 մարզերում՝ Տավուշ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք և Կոտայք։ Ծրագրի շրջանակներում տաք հագուստ է տրամադրվում նշված մարզերում բնակութուն հաստատած Արցախից տեղահանված ընտանիքներին ու նրանց հյուրընկալող տեղաբնակներին։ Ծրագրի մյուս բաղադրիչով սոցիալ-հոգեբանական աջակցություն են ստանում ավելի քան հակամարտությունից տուժած անհատներ փորձառու հոգևորականների և սոցիական աշխատողների օգնությամբ։

{gallery}Images/2021/05_May/ACTED-delivery{/gallery}

