«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Լոռու մարզում
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում շարունակվում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի՝ երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը: Այս անգամ կազմակերպվել էր «Համացանցային մարտահրավերներ» դասընթացը՝ բաղկացած 3 առանձին դասընթացներից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Համբարձում քահանա Դանիելյանը ներկայացրեց «Սոցիալական կայքերը և դրանցից օգտվելու գրագետ միջոցները» դասընթացը, միջազգային սերտիֆիկացված ՏՀՏ վերապատրաստող և մեդիա փորձագետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ՏՏ պատասխանատու Լիլիա Թոթոլյանը՝ «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» դասընթացը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի խմբագիր և SMM մասնագետ Շահանե Հարությունյանը՝ «Մեդիագրագիտություն»-ը։

Դասընթացն սկսվեց Տերունական աղոթքով: Մասնակիցներն էին Լոռու մարզի երիտասարդները, որոնք ակտիվորեն ընդգրկվեցին արդի մարտահրավերներին ուղղված թիմային աշխատանքում՝ առաջադրված թեմաների և բարձրացված խնդիրների շուրջ ներկայացնելով իրենց պատկերացումները, մտորումներն ու գաղափարները։

Դասընթացն ամփոփվեց Տերունական աղոթքով և դասընթացավարների տրամադրած օգտակար խորհուրդներով՝ ի պատասխան երիտասարդների հարցերի և խնդիրների։

Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
{gallery}thumbnails/images/Images/2023/07_July/03-07-23-_Harut-Vanadzor{/gallery}



