«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Շիրակի մարզում

«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Շիրակի մարզում

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ-կրթական կենտրոնում շարունակվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի՝ երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը, որի շրջանակում այս անգամ կազմակերպվել էր «Համացանցային մարտահրավերներ» դասընթացը՝ բաղկացած 3 առանձին դասընթացներից:

IMG 0162

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Համբարձում քահանա Դանիելյանը ներկայացրեց «Սոցիալական կայքերը և դրանցից օգտվելու գրագետ միջոցները» դասընթացը, միջազգային սերտիֆիկացված ՏՀՏ վերապատրաստող և մեդիա փորձագետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ՏՏ պատասխանատու Լիլիա Թոթոլյանը՝ «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» դասընթացը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի խմբագիր և SMM մասնագետ Շահանե Հարությունյանը՝ «Մեդիագրագիտություն»-ը։

IMG 0152

Դասընթացն սկսվեց Տերունական աղոթքով: Մասնակիցներն էին Շիրակի մարզի երիտասարդները, որոնք ակտիվորեն ընդգրկվեցին արդի մարտահրավերներին ուղղված թիմային աշխատանքներում՝ առաջադրված թեմաների և բարձրացված խնդիրների շուրջ ներկայացնելով իրենց պատկերացումները, մտորումներն ու գաղափարները։

 

IMG 0221
Դասընթացն ամփոփվեց Տերունական աղոթքով և դասընթացավարների տրամադրած օգտակար խորհուրդներով՝ ի պատասխան երիտասարդների հարցերի և խնդիրների։

IMG 0234

Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:

 

{gallery}Images/2023/07_July/03-07-23-Lilia-Shirak{/gallery}

«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Շիրակի մարզում
«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Շիրակի մարզում
«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Շիրակի մարզում
«Համացանցային մարտահրավերներ» դասընթացը Շիրակի մարզում