Համայնքների և սոցիալական կենտրոնների քարտեզագրմանը նվիրված աշխատաժողով
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հինադրամն իր գործընկերների համար անցկացրեց համայնքների և սոցիալական կենտրոնների քարտեզագրմանը նվիրված երկօրյա աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցեցին Հայ Առաքելական եկեղեցու թեմերին կից՝ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, գործող սոցիալական կենտրոնների ղեկավարները, սոցաշխատողները:

Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում «Վեցանկյուն» բիզնես խորհրդատվական ընկերության փորձագետ Վլադիմիր Սահակյանը ներկայացրեց, թե ինչպես վեր հանել համայնքի խնդիրները համայնքի ներսից, այնուհետև խոսեց քարտեզագրման ներածության մասին: Սահակյանը նաև ներկայացրեց համայնքների նախնական քարտեզագրումը՝ համայնքում նշանակալից ներդրում և ազդեցություն ունեցող մարդկանց հետ:

Համաժողովի երկրորդ օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը մասնակիցներին ներկայացրեց կազմակերպությունների քարտեզագրման և սոցիալական աշխատանքների հավաստագրման գործընթացների մանրամասները:

Աշխատանքի և սոցիալական հետազոտութունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը խոսեց «Սոցիալական կենտրոններում սոցիալական աշխատանքի կազմակերպումը՝ կենտրոնների ծառայությունների հավաստագրման պրիզմայի ներքո» թեմայով:
{gallery}Images/2020/01_January/Social_Center_Mapping{/gallery}


