«Հաղորդակցման հմտությունները և հոգեբանական առաջին օգնությունը սոցիալական աշխատանքում» դասընթաց՝ Կլոր սեղան հիմնադրամի գործընկերների համար

«Հաղորդակցման հմտությունները և հոգեբանական առաջին օգնությունը սոցիալական աշխատանքում» դասընթաց՝ Կլոր սեղան հիմնադրամի գործընկերների համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հաղորդակցման հմտությունները և հոգեբանական առաջին օգնությունը սոցիալական աշխատանքում» թեմայով դասընթաց։ Դասընթացավարներն էին ՀԿԽԸ հոգեբանական ծառայության համակարգող Արմիդա Զախարյանը և ՀԿԽԸ հոգեբաններ Էմմա Սարգսյանը ու Հրակ Կիլիկեանը։ Դասընթացի նպատակն էր իրականացնել Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր սոցիալական կենտրոնների սոցիալական աշխատողների, հոգեբանների և կենտրոնների մենեջերների վերապատրաստում՝ հաշվի առնելով պրակտիկ հմտությունների անհրաժեշտությունը Արցախից տեղահանված և տեղաբնակ ընտանիքների հետ ամենօրյա աշխատանքում։

1 training for social workers Armenia Round Table Armenian Red Cross

Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրեցին հաղորդակցման հմտությունները և առանձնահատկությունները, տեսակները, լսելու տեխնիկան, հոգեբանական առաջին օգնության մեխանիզմները, սթրեսը ու սթրեսի հակազդումները սոցիալական աշխատանքում։ Այդ ամենը ուղեկցվեց պրակտիկ և ինտերակտիվ վարժություններով և քննարկումներով։ Դասընթացին մասնակցեց Գյումրիի, Արթիկի, Նոյեմբերյանի, Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի, Գավառի, Վարդենիսի, Գայի սոցիալական կենտրոնների 16 աշխատակից։

8 training for social workers Armenia Round Table Armenian Red Cross

Վերապատրաստման դասընթացը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին զարգացնել հմտություններ խոցելի խմբերի կարիքներին ճգնաժամային պայմաններում արձագանքելու համար՝ հիմնվելով հոգեբանական տեխնիկաների և նորմերի վրա։

{gallery}Images/2021/05_May/17-05-21_Harut-Training{/gallery}