Կլոր սեղան հիմնադրամն ընդունեց Հայկական Կարիտասի ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 29-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլա Սարկիսովան ընդունեցին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագրի շրջանակներում հյուրընկալվող Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Չեչնիայի և Գերմանիայի ՔՀԿ—ների 21 մասնակիցների: Հանդիպման նպատակն էր կիսել Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի փորձառությունը սիրիահայ փախստականներին ուղղված հումանիտար, ինտեգրացիոն և զարգացման ծրագրերի վերաբերյալ:
Ներկայացվեցին հիմնադրամի աշխատանքի ծրագրային ուղղությունները, ինչպես նաև սիրահայ փախստականների համար իրականացված հումանիտար, ինտեգրման և զարգացման ծրագրերը: Այդ ծրագրերի հիմքում ընկած է սոցիալ-հոգեբանական աջակցությունը հոգեբանի և հոգևորականի մասնակցությամբ, համագործակցությունը սիրիահայերի հետ աշխատող ՀԿ-ների և Հայ Առաքելական եկեղեցու հետ: Այնուհետև պատասխանեցին հյուրերի հարցերին, խոսեցին Սիրիայում իրականացված ծրագրի, թատրոն-ներկայացման, կանանց ակումբի և այլ հարցերի մասին:
{gallery}Images/2017/September/CARITAS{/gallery}
