Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «Բժիշկ Այբոլիտն» «այցելել» էր Վարդենիս
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և Վարդենիսի համայնքապետարանի աջակցությամբ Վարդենիսի Մ․ Մկրտչյանի անվան Մ․ Մշակույթի պալատում Վանաձորի տիկնիկային թատրոնի դերասանների մասնակցությամբ բեմադրվեց Կորնեյ Չուկովսկու «Բժիշկ Այբոլիտը» տիկնիկային ներկայացումը։ Բեմադրողն ու ռեժիսորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը, գեղարվեստական գեղակավարը՝ թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը։
Տիկնիկային ներկայացումը բեմադրվեց երկու սեանսով, ներկա էր 650-ից ավելի հանդիսատես: Տիկնիկային ներկայացմանը հրավիրվել էին նաև Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք և Մաքենիս բնակավայրերում գործող պարի խմբակների երեխաները։
Տիկնիկային ներկայացումը հնարավոր է դարձել կազմակերպել ՀԿՍ գործընկեր՝ ՖԱՊ (FAP) կազմակերպության աջակցության շնորհիվ։































