Կլոր սեղան հիմնադրամի դահլիճում քննարկվել են Կայուն զարգացման նպատակները

Կլոր սեղան հիմնադրամի դահլիճում քննարկվել են Կայուն զարգացման նպատակները

Մարտի 2-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ «Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ) և Հայ Առաքելական Եկեղեցին» խորագրով աշխատաժողովը:

Միջոցառումը վարում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Հայ Առաքելական Եկեղեցու և ԿԶՆ-ների հնարավոր համագործակցության նվիրված աշխատաժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո ողջույնի և բացման խոսքերով հանդես եկան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Դանիական Եկեղեցական Օգնության ներկայացուցիչ Վերապատվելի Յորգեն Թոմսենը:

DSCN7313«Կայուն զարգացման նպատակները, պատմական անդրադարձ» թեմայի շրջանակներում ելույթ ունեցավ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը: «Կայուն զարգացման նպատակների տեղայնացման գործընթացը» թեմայով հանդես եկավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Էրիկ Գյուլազյանը։ «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցու դերը դրանց թիրախներին հասնելու մեջ» իր տեսլականը ներկայացրեց Դանիայից ժամանած հարգարժան հյուր Վեր. Յորգեն Թոմսենը:

Մասնակիցները քննարկման ընթացքում կարևոր համարեցին Հայ Առաքելական եկեղեցու դերը Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում՝ շեշտելով նրա պարտադիր մասնակցությունը այդ ընթացքում: Մտքերի փոխանակում եղավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների և աշխատաժողովի մասնակիցների հետ՝ համեմատելով Հայաստանի Հանրապետության օրակարգը ըստ 17 ԿԶՆ-ին:

Հայ Առաքելական եկեղեցու և Կայուն զարգացման նպատակների համագործակցության տեսլականը քննարկելուց հետո տեղի ունեցան աշխատաժողովի ամփոփումը, և ինտերակտիվ խմբակային աշխատանքը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հնարավոր միջոցներով ներդրում ունենալ և հետևողական լինեն ԿԶՆ-ի իրականացման գործում, ինչը ՀԿՍ-ն հիմնադրամի սոցիալ-կրթամշակութային կենտրոններին կընձեռնի լայն հնարավորություններ մի շարք խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ սովը, աղքատությունը և գործազրկությունը:

 

 

{gallery}Images/2018/03._March/SDG{/gallery}

Կլոր սեղան հիմնադրամի դահլիճում քննարկվել են Կայուն զարգացման նպատակները
Կլոր սեղան հիմնադրամի դահլիճում քննարկվել են Կայուն զարգացման նպատակները
Կլոր սեղան հիմնադրամի դահլիճում քննարկվել են Կայուն զարգացման նպատակները