Կլոր սեղան հիմնադրամը և իր գործընկեր սոցիալական կենտրոնները քննարկել են զարգացման հեռանկարները
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացավ հանդիպում: Մասնակում էին ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան սոցիալական կենտրոնների տնօրենները:
Հընթացս հանդիպման գործընկերներին ներկայացվեցին ՀԿՍ -ի ներկան և ապագա զարգացման հեռանկարները, այնուհետև դիտարկվեց սոցիալական կենտրոնների գործունեությունը, քննարկվեցին առաջացած մարտահրավերներին դիմակայելու հնարավոր տարբերակները:
Աղբյուրը՝ hehem.am