Կլոր սեղան հիմնադրամը մասնակեց ACT Alliance-ի Արտակարգ իրավճակների պատրաստվածության և արձգանման պլանի մշակմանը
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրի պատասխանատու Ալլա Սարկիսովան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական հարցերի բաժնի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը Մայիսի 8-10 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցեցին ACT Alliance-ի նախաձեռնած արտակարգ իրավիճակների պլանավորման և արձագանքման փորձնական սեմինարին: Այն նպատակ ուներ բարձրացնելու ACT Եվրոպական ֆորումի անդամների և նրանց գործընկերների կարողությունները՝ համակարգված, արդյունավետ և ժամանակին արձագանքելու Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում ծագող ցանկացած արտակարգ իրավիճակներում:
Հանդիպմանը մասնակցում էին ACT հայաստանյան ֆորումի, Սերբիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ռուսական, ինչպես նաև Բալկանյան IOCC կազմակերպությունների հումանիտար պատասխանատուները:
Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները մանրակրկիտ քննարկեցին և ուսումնասիրեցին արտակարգ իրավիճակների նոր պլանը Նորվեգական եկեղեցու կողմից կատարված փոփոխություններով, ACT-ի արտակարգ իրավիճակների աձագանքման մեխանիզմները, դրանք իրականացնելու կարողությունները: Առաջարկվեց փոփոխել մասնակից կազմակերպությունների արձագանքման պլանը, այնուհետև լրացնել այն առցանց տարբերակով բոլոր կազմակերպությունների համար և պատրաստել գործողությունների պլաններ (contingency plans), որոնք հետագայում կկիրառվեն ծրագիր-առաջարկների մեջ:
Նաև քննարկվեց կարողությունների զարգացման անհրաժեշտությունը մասնակիցների համար և մշակվեց կարողությունների զարգացման ծրագիր:
{gallery}Images/2019/05._May/ACT-EPRP{/gallery}
