Կարողությունների զարգացման հերթական դասընթացը՝ Կլոր սեղան հիմնադրամի գործընկերների համար
Աղվերանում Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպել էր «Ծրագրի գաղափարի և ծրագրային առաջարկի մշակում, ծրագրային ցիկլի կառավարում» եռօրյա դասընթացը: Մասնակցում էին Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի աշխատակազմն ու կամավորները՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Ագապե-Յանուա ՀԿ ներկայացուցիչները:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոցել են ծրագրային գաղափարների մշակման, ծրագրային ցիկլի կառավարման առանձնահատկություններին, նախաձեռնությունների տեսանելիության միջոցառումների և հանրային կապերի, բյուջեն կազմելու և հաշվապահական որոշ հմտությունների:

Դասընթացը վարել են Կլոր սեղանի ծրագրերի պատասխանատու Կարինե Քոչարյանը, գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը և հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանը: Եռօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները բաժանվել են 4 աշխատանքային խմբերի և ներկայացլել իրենց մշակած ծրագրերը:
{gallery}Images/2019/10._October/PCM{/gallery}

