«Կամուրջ» ամառային ճամբարը համախմբեց սիրիահայ և հայաստանցի խոցելի երիտասարդների

«Կամուրջ» ամառային ճամբարը համախմբեց սիրիահայ և հայաստանցի խոցելի երիտասարդների

2018 թվականի օգոստոսի սկզբին Սիրիայից տեղահանված երիտասարդները և հայաստանաբնակ խոցելի երիտասարդները մասնակցեցին «Կամուրջ» ճամբարին, որը «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ջանքերի շնորհիվ կազմակերպվել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կռունկ» ճամբարում՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Ամառային ճամբարի նպատակն էր կապ ստեղծել սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև` հոգևոր, մշակութային, սոցիալական և այլ միջոցառումների միջոցով: «Կամուրջ» ամառային ճամբարի մեկնարկից առաջ սիրիահայ երիտասարդներից կազմված մի խումբ հետաքրքրություն հայտնեց սովորելու Հայաստանի պատմական, կրոնական, մշակութային հարստության, ինչպես նաև աշխարհագրության մասին:

Ճամբարի ընթացքում երկու հրավիրյալ մասնագետներ մասնակիցների հետ դասընթաց անցկացրեցին Հայաստանի աշխարհագրության, ժառանգության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպեցին հայկական ավանդական խաղեր՝ «յոթ քարը», «աղջիկ փախցնոցին», որոնք ծանոթ չէին սիրիահայ մասնակիցներին: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արփինե Նիյոլյանը մի խումբ մասնակիցների հետ կազմակերպեց Ֆորում թատրոնի հանդիպումները: Դասընթացն իրականացնելու համար մասնակիցները բաժանվել են խմբերի: Մասնակիցների մի մասը պատրաստել էր ներկայացում քաղաքական և սոցիալական խմբերի վերաբերյալ, իսկ մյուսը` հանդիսատեսի դերում եղել` գնահատելով ներկայացումը, առաջարկելով լուծումներ ներկայացված խնդիրներին:

Ներկայացման հիմքում ընկած էին Սիրիայից տեղահանված անձանց խնդիրները: Ներկայացման ընթացքում երիտասարդները պատմեցին մի սիրիահայ ընտանիքի մասին, որը Սիրիայի պատերազմ հետևանքով որոշում է տեղափոխվել Հայաստան և, հետևաբար, աշխատանք գտնելու, արևմտահայերենի և արևելահայերենի գործածման խնդիրների առջև կանգնում: 

Սա շատ կարևոր վարժություն էր, որն օգնեց տեղացի մասնակիցներին հասկանալ Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքների որոշ խնդիրները, ինչպես նաև հետաքրքիր քննարկման արդյունք հանդիսացավ Հայաստանում սիրիահայ և տեղացի երիտասարդների մարտահրավերների մասին:
Կազմակերպիչներն ապշած էին երիտասարդների ներգրավվածությունից և ներկայացված սոցիալական խնդիրներին առաջարկած լուծումներից:
Իհարկե, հնարավոր չէր ճամբարն անցկացնել առանց հայկական ազգագրական պարի դասընթացի: «Կայթ» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր տնօրեն Կորյուն Դավթյանի ղեկավարությամբ, մասնակիցները ոչ միայն պարեցին ամենահայտնի հայկական ավանդական պարերից մի քանիսը, այլև սովորեցին ավանդական պարերգերի ծագման ու կարևորության մասին: 

Ճամբարի հետաքրքիր միջոցառումներն այսպիսով չավարտվեցին: Մասնակիցներն իրենց հանգիստն անցկացրեցին սպորտային խաղեր խաղալով, մոտակա անտառում զբոսնելով, ինչպես նաև նշելով մասնակիցներից երկուսի ծննդյան տոները, երգերով, պարելով և շփվելով իրենց նոր ընկերների հետ:
Յոթօրյա ճամբարից հետո, որի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվեցին ուխտագնացություններ դեպի Լոռու տարբեր եկեղեցիներ և սրբատեղիներ, սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև ամուր «կամուրջ» ձևավորվեց:

 

{gallery}Images/2018/08._August/Bridge_camp/Syrians_camp{/gallery}

«Կամուրջ» ամառային ճամբարը համախմբեց սիրիահայ և հայաստանցի խոցելի երիտասարդների
«Կամուրջ» ամառային ճամբարը համախմբեց սիրիահայ և հայաստանցի խոցելի երիտասարդների
«Կամուրջ» ամառային ճամբարը համախմբեց սիրիահայ և հայաստանցի խոցելի երիտասարդների