«Ծրագրային աշխատանքի հմտություն» և «Հանրային կապեր» թեմաներով դասընթացներ Տավուշի մարզում
Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնում շարունակվող ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ)՝ երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում կայացան «Ծրագրային աշխատանքի հմտություն» և «Հանրային կապեր» թեմաներով դասընթացները:

Դասընթացավարներն էին ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը և հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանը:

Ծովինար Ղազարյանը «Ծրագրային աշխատանքի հմտություն» թեմայի շրջանակում անդրադարձավ ծրագիր գրելու հիմնական կանոններին՝ շեշտադրելով հիմնախնդրի նկարագրության, իրավիճակի վերլուծության և ծրագրի նպատակի սահմանման առանձնահատկություններն ու կարևորությունը, ինչպես նաև բյուջեն կազմելու և ներկայացնելու համար անհրաժեշտ մանրամասները։

Այնուհետև ներկայացվեց թիմային աշխատանքի դերը ծրագրեր կազմելու և իրականացնելու գործում և անդրադարձ կատարվեց շահագրգիռ կողմերի վերլուծությանը, համագործակցության եզրերի քննարկմանը։

Դասընթացն ուղեկցվեց մասնակիցների ներկայացրած օրինակներով, հիմնախնդիրների դիտարկումներով և Ծովինար Ղազարյանի տրամադրած խորհրդատվությամբ։

«Հանրային կապեր» թեմայի շրջանակում Դավիթ Մուրադյանը ներկայացրեց հանրային կապերի գործիքները, նպատակները՝ շեշտադրելով հեղինակության ու վստահության կառուցման կարևոր դրույթները։ Անդրադարձ կատարվեց մամուլի հաղորդագրությանը՝ որպես կապի կարևորագույն միջոց, հանրային կապերի առանձնահատկություններին։

Իրականացվեցին գործնական աշխատանքներ՝ ի նպաստ նոր գիտելիքով օրինակների դիտարկումների և փորձի փոխանակման։
Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
{gallery}Images/2023/06_June/21-06-23-ijevan-Tsov-Dav{/gallery}





