Ինտեգրենք մի ընտանիք

Ինտեգրենք մի ընտանիք

2016 թ-ի օգոստոսից ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) ֆինանսավորմամբ և ACT հայաստանյան Ֆորումի անդամներ ԷԿԼՕՖ հիմնադրամի եւ UMCOR հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ «Հալեպ» ՀԿ-ի աջակցությամբ, սկսել է սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագիր:

Ծրագրի «Ինտեգրենք մի ընտանիք» բաղադրիչի շրջանակում փետրվարի 14-15-ը ԷԿԼՕՖ հիմնադրամը նախաձեռնել էր երկօրյա հանդիպումներ վերջին ամիսների ընթացքում Սիրիայից ժամանած 20 ընտանիքների հետ: Մոտ 50 սիրիահայ ավելի քան 23 փախստական ընտանիքներից մասնակցել է հանդիպումներին: Հրավիրված փորձագետների առաջարկով նրանք ներկայացրել են իրենց պատմությունները՝ քննարկելով հետեւյալ թեմաները.

 

  • ավանդույթները, ապրելակերպը, լեզուն եւ արտահայտչամիջոցների տարբերությունը
  • կրթական, բժշկական օգնության համակարգերը ՀՀ-ում
  • հարմարվողականությունը նոր միջավայրին։

Adopt a Family event«Ինտեգրենք մի ընտանիք» բաղադրիչի նպատակն է օգնել ներգաղթյալ ընտանիքներին՝ խթանելով նրանց ինտեգրումը պարբերական ու կանոնավոր շփումների միջոցով‚ աջակցել գործնական խորհուրդներով‚ տրամադրել առաջին օգնություն և արձագանքել ընդհանուր հարցումներին‚ ինչպես նաև կազմակերպել այցեր տեսարժան վայրեր, մասնակից դարձնել մշակութային եւ հասարակական միջոցառումների:

Սիրիացիները նաև հանդիպել են փորձագետների գործարարության, բանկային ոլորտներից, զրուցել աշխատանքային և կրթության հարցերի մասին: Այդ հանդիպումները նրանց հնարավորություն կտան նոր կապեր հաստատելու և ծանոթանալու տեղական միջավայրին: Փետրվարի 21-ին սիրիահայ ընտանիքներն այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ Գայանե վանք և սբ. Շողակաթ եկեղեցի, և ճաշելու են միասին:

Ինտեգրենք մի ընտանիք
Ինտեգրենք մի ընտանիք