Ինչպես ճիշտ հաղորդակցվել և կազմել ինքնակենսագրական
Հունիսի 18-ին, ժամը 18:30-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու սեմինար՝ «Ինչպես ճիշտ հաղորդակցվել և կազմել ինքնակենսագրական»:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:
Սեմինարի հյուրն է Պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը, ով Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս է:
Սեմինարը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասը լինելու է հանրային խոսքի մասին, որի ընթացքում մասնակիցները սովորելու են, թե ինչպես հանրությանը ճիշտ ներկայացնել տեղեկատվությունը, ելույթ ունենալ հանրության առջև և օգտագործել PowerPoint ծրագիրը՝ ավելի արդյունավետ հաղորդակցման համար: Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները սովորելու են, թե ինչպես կազմել ճիշտ ինքնակենսագրական:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակ, Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանի հետ՝ նամակ ուղարկելով lauras@aleppo-ngo.org և info@aleppo-ngo.org էլ. հասցեներով, կամ զարգահարելով 098545361 հեռախոսահամարին: