Երկու ծրագրի բացում Տավուշի մարզի Նավուր գյուղում՝ որպես 11 բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունք

Երկու ծրագրի բացում Տավուշի մարզի Նավուր գյուղում՝ որպես 11 բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունք

Կտրուկ հակագրոհով Նավուրի ֆուտբոլային թիմի հարձակվողը գրավում է Չինչինի թիմի դարպասը և բացում հանդիպման հաշիվը: Խաղն ընթանում է լարված պայքարում՝ կողմերի անզիջում գրոհներով և հակագրոհներով: Որպես տրիբունա ծառայող լանջին և դաշտի երկայնքով տեղադրված մի քանի նստարանին տեղավորված նավուրցի երեխաները սատարում են հայրենի գյուղի թիմին՝ վանկարկելով. «Նա-վուր, Նա-վուր»:

IMG 4033

Նավուրի և Չինչինի ֆուտբոլային թիմերը մի քանի ամիս առաջ նման ֆուտբոլային հանդիպում անցկացնելու հնարավորություն չունեին: Սակայն այսուհետև ոչ միայն Նավուրի, այլև հարևան գյուղերի թիմերը կկարողանան մարզվել և խաղալ նորաբաց ֆուտբոլային դաշտում, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ֆուտբոլային դաշտի վերակառուցման ծրագիրն իրագործել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում, համայնքի գործուն մասնակցությամբ: Նավուրի դպրոցին կից ֆուտբոլի դաշտից բացի ստեղծվել է նաև բասկետբոլի և վոլեյբոլի խաղադաշտ, որտեղ մարզվում են տղաներն ու աղջիկները: Իսկ աղջիկների բասկետբոլի թիմն արդեն զգալի հաջողությունների է հասել մարզային առաջնություններում:

IMG 4080

Կոնսորցիումի ևս մեկ ծրագրի շնորհիվ Նավուրի բնակիչներն այսուհետև կունենան մշտական խմելու ջուր: Նախագիծն իրականացվել է համայնքի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ:

IMG 3988

Նավուրում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը «Մեկ գյուղ» կոնսորցիումի անդամ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ստացել է շարքացան, սրսկիչ, կարտոֆիլահան և այլ գյուղտեխնիկա: Կոոպերատիվը միավորում է 60-ից ավելի ֆերմերի: Կոոպերատիվի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնիկան կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, որը կբերի բերքատվության աճին և նոր հողատարածքներ մշակելուն:

IMG 3992

Կոնսորցիումի անդամներն այս տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այցելություններ են կատարել Տավուշի մարզի Նորաշեն, Նավուր, Այգեպար և Կիրանց համայնքներ՝ տեղում ծանոթանալու գյուղերի կարիքներին, լսելու բնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:

IMG 4054
Գնահատման և քննարկումների արդյունքում որոշվել է աջակցության առաջնային թիրախ սահմանել Նավուր համայնքը, իսկ երկրորդային աջակցության համար ընտրվել է Կիրանցը՝ որպես առանձնահատուկ կարիքներ ունեցող գյուղ:

IMG 4051

«Մեկ գյուղ» կոնսորցիումի նախաձեռնությամբ 2017 թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին տրամադրվել է գյուղտեխնիկա, հիմնվել է մանկապարտեզ, ֆինանսավորվել է դպրոցում աշխատող ուսուցչի աշխատավարձը, փոխհատուցվել է գյուղաբնակ ուսանողների ուսման վարձը:

Tavush Consortium Members

Նախաձեռնության անդամներն են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը:

{gallery}Images/2019/11._November/Navur{/gallery}