ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը մեկնարկում է երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիր Տավուշում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ս․ թ․ ապրիլի 19-ից մեկնարկում է երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիր Տավուշի մարզում։
Այն նպատակ ունի խթանել երիտասարդական նախաձեռնությունները և երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում։
Երիտասարդների համար կազմակերպվելու են մի շարք հանդիպումներ և քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Առաջնորդություն», «Թիմային աշխատանք», «Համացանցային անվտանգություն», «Ծրագրերի մշակում և իրականացում» և այլն։ Երիտասարդները կարող են հանդես գալ համայնքային խնդիրների վերաբերյալ իրազեկման և լուծման ծրագիր առաջարկներով։ Լավագույնների իրականացման համար կտրամադրվի աջակցություն։
Ծրագրին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդները։ Գրանցվելու համար ցանկացողներին խնդրում ենք մինչև ապրիլի 17 լրացնել դիմումը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5-xqMv8HZ_6prymL6uZIYXS2oxxn3ryynMbdIUxvJuDXkeA/viewform?usp=sf_link։
Հանդիպումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև՝
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093517197 հեռախոսահամարով: