Գյումրիում բացվել է Կլոր սեղան հիմնադրամի շահառու Բեն Պողոսյանի ցուցահանդեսը
Գյումրիում բացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի շահառու, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի և հեղինակի «Վերադարձ» անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործը կռվել է Թալիշում, վիրավորվել, բայց մահն աչքով տեսնելով անգամ, մնացել է լավատես և ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներում կյանքը ներկայացրել է նոր գույներով ու իմաստով։ Արվեստը Բենի համար անցածը արժևորելու, կյանքի իմաստը վերագտնելու միջոց է դարձել։ ԱԺ նախագահն ու Շիրակի մարզպետը ծանոթացել են հեղինակի աշխատանքներին, զրուցել նրա հետ, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ:

Աղբյուր՝ Շիրակի մարզպետարան: Նկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
{gallery}Images/2021/09_September/21-09-21_Ben_Poghosyan_Exhibition{/gallery}

