Գավառում մեկնարկել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած ինքնազբաղվածության դասընթացը
Գավառում մեկնարկել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած ինքնազբաղվածության դասընթացը, որը միտված է բարելավելու Արցախից բռնի տեղահանված և պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը։
Հաջողություն ենք մաղթում մասնակիցներին՝ ցանկանալով, որպեսզի դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնեն ի նպաստ իրենց ընտանիքների կենսապայմանների բարելավմանը։
Ծրագիրն իրականացվում է Diakonie Katastrophenhilfe, Brot-fuer-die-welt և F.A.P. կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ։


