Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան Հիմնադրամի աջակցությամբ 2013թ-ի մարտ ամսից նախաձեռնվել է մի յուրօրինակ ծրագիր` «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն» անվամբ:
Ծրագրի վերջնանպատակն է երիտասարդ ձեռներեցների արժեհամակարգի փոփոխություն` հիմնված քրիստոնեական էթիկայի, բարոյագիտության վրա: Ծրագրի նպատակն է նաև գործարար միջավայրում ստեղծել քրիստոնեական, բարեպաշտ, առաքինի ձեռնարկատիրական համագործակցային հարաբերություններ: Ծրագրի զարգացումը պետք է նպաստի, որպեսզի գործարարների ու տարբեր մարզերի հոգևորականների միջև ավելի արդյունավետ և սերտ համագործակցություն ստեղծվի` ավելացնելով սոցիալական ծառայությունները հոգևոր համայնքներում:
Ներկա փուլում իրականացվում են նաև սեմինարներ, թրեյնինգներ այն երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրված են գործարարությամբ և սկսնակ են այդ բնագավառում: Նպատակն է, որպեսզի նրանց ցույց տրվի քրիստոնեական էթիկայով առաջնորդվող գործարարության կարևորությունն ու արդյունավետությունը ձեռնարկատիրական հարաբերություններում: Այդ հանդիպումների ընթացքում լինում են նաև հյուրեր այլ կազմակերպություններից, ինչպես օրինակ` USAID/EDMC-ից, PSI ընկերությունից, MASTER PLUS միջազգային թրեյնինգ կենտրոնից, գործարարներ և այլք: Այս սեմինարների միջոցով նաև ստեղծվում է կամուրջ երիտասարդների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների միջև, որը խթանում է աշխատանք առաջարկողների և փնտրողների միջև կապի հաստատմանը:
Ծրագրի շրջանակներում կատարվել է քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված բիզնես էթիկայի նյութերի հավաքագրում, վերլուծություն, հոդվածների հրատարակում: Այդ նյութերի հիման վրա պատրաստվել է մի գրքույկ, որը շուտով լույս կտեսնի:
Հուսով ենք, որ սույն ծրագիրը կնպաստի առավել առողջ գործարար միջավայրի ձևավորմանը մեր երկրում, կբարձրացնի վստահության գործոնը ձեռնարկատիրական հարաբերություններում: