Արցախցի ևս 10 ընտանիք ստացավ սննդի փաթեթներ
2021 թ.-ի մայիսի 10-ին, «Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագրի և «Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինք» (ACT Alliance) կազմակերպության հետ գործակցության շրջանակում ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան (ԵՀԽ-ՀԿՍ) հիմնադրամի աշխատակիցները որպես օգնություն նախատեսված սննդի 50 փաթեթ բաշխեցին 2020 թ. Արցախյան պատերազմի հետևանքով տուժած 10 ընտանիքի, որոնք բնակություն են հաստատել Երևանում և Արագածոտնի մարզում: Յուրաքանչյուր փաթեթն իր մեջ ներառել է 3-ական պարկ:

15 փաթեթ տրամադրվել է Հադրութի շրջանից ժամանած 15 անձի (2 ընտանիք), ովքեր վարձով են բնակվում Երևանում, իսկ Արագածոտնի մարզում 5 փաթեթ տրամադրվել է Աշտարակում բնակվող 5 անձի (1 ընտանիք), 12 փաթեթ` Զովասար համայնքի 12 բնակչի (3 ընտանիք), 11 փաթեթ Ներքին Բազմաբերդ համայնքի 11 բնակչի (3 ընտանիք), 7 փաթեթ` Պարտիզակ համայնքի 7 բնակչի (1 ընտանիք):

Արցախյան պատերազմի մասնակից 10 ընտանիքներից 3-ը ժամանել են Հադրութի և Քարվաճառի շրջանից, իսկ 7-ը` ՀՀ բնակիչներ են: 10 ընտանիքից 9-ում կա զոհ և 1 անհայտ կորած, իսկ մյուս ընտանիքում` 2 զինհաշմանդամ:

Ծրագիրն իրականացվում է «Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի» (ACT Alliance), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունյաց թեմերի և համապատասխան թեմապատկան սոց. կենտրոնների աշխատակիցների հետ համագործակցությամբ: Ընդհանուր ծրագրի շրջանակում օգնություն է տրամադրվել 2829 անձի:
{gallery}Images/2021/05_May/14-05-21_Artsakh-families-visit{/gallery}


