Արցախի պատերազմից տուժածների աջակցությանը նվիրված հանդիպում՝ Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Բազմաբաղադրիչ հրատապ աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը Հայաստանում» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել էր առցանց հանդիպում: Առցանց միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՏԻՄ, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը բացման խոսքում ներկայացրեց Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծավալները 2020 և 2021 թթ. ընթացքում: «2020-2021 թթ. Արցախցիների ծրագրով շահառուների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 9,861 մարդ է: Արցախցիներին աջակցության ծրագրի բյուջեն՝ 369,250,000 ՀՀ դրամ: Ընթացիկ ծրագրերին ցուգահեռ՝ Արցախյան երկրորդ պատերազմի արհավիրհքից տուժածներին աջակցություն ցուցաբերելը լինելու է Կլոր սեղան հիմնադրամի՝ այս տարվա գոծունեության հիմնական և շարունակական ուղղությունը», շեշտեց Նազարյանը:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի իրականացրած քարտեզագրման արդյունքները: Բանախոսներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Գյումրիի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Լիլիթ Սարիբեկյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչները, ACTED հայաստանյան գրասենյակի ղեկավար Սարկիս Դոլմաջյանը, «Առաքելություն Հայաստան»-ի, փոխնագահ Ալլա Հարությունյանը և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչ Ինգա Հարությունյանը: Նրանք ներկայացրեցին Ղարաբաղյան հակամարտությունից տուժած բնակչության հետ իրենց կատարած սոցիալական աշխատանքի արդյունքները, հետևությունները և խորհուրդները, ինչպես նաև զարգացման ծրարգրերի հեռանկարների տեսլականները:
Տ. Մարկոսը որպես հրատապ խնդիր նշեց համայնքներում սոցիալական աշխատողների բացակայությունը և աջակցություն ստացողների միասնական բազայի բացակայությունը: «4 կենտրոններում միասին շուրջ 800 անձի նվազագույնը 2 շաբաթվա, իսկ մաքսիմում` 5-6 ամսվա ապաստարան է տրամադրվել: Նոյեմբերից սկսած, Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, հաստատվել է Արցախի աջակցության հանձնախումբը, որը շուրջ 230.000 ԱՄՆ դոլարի շրջանակում 18.000 երեխայի նվեր է տրամադրել ՀՀ-ում և Արցախում: Նույն հանձնախմբի ծրագրով ավելի քան 700 ընտանիք սննդի և հիգիենայի փաթեթներ է ստացել: Ներկայումս տրամադրվում է 200.000-ական ՀՀ դրամ միանվագ աջակցություն Արցախի հանձնված տարածքներից տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` և Արցախում և ՀՀ-ում»,- նշեց Տեր հայրը:
Կարինե Գյադուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը 2020 թ.-ի Արցախյան պատերազմի 2–րդ շաբաթվանից ներգրավված է եղել աջակցման ծրագրերին: Նա անդրադարձավ ՀԿՍ-ի հովանավորությամբ ընթացող պատերազմից տուժած անձանց աջակցմանը նվիրված ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունյաց, Լոռու և Կոտայքի մարզերում` սոցիալ-հոգեբանական աջակցության, կարիքի գնահատման, դեպքի վարման գործառույթներով:
Լիլիթ Սարիբեկյանը հայտնեց, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից ծավալվել է աջակցման տրամադրման գործունեությունը, որի ֆոնդերը եղել են Չեխիայից, քանի որ գլխամասը գտնվում է Չեխիայում: Աջակցություն է տրամադրվել մի շարք ուղղություններով:
Միրա Անտոնյանի 2 օգնականները ներկայացրեցին պատերազմից հետո Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայի ծավալած գործունեության արդյունքում նախաձեռնված ծրագրերը:
Սարկիս Դոլմաջյանը և ACTED Հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարը ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտի ուղղվածությունը: Էկոյի ծրագրով ներգրավված է նաև ՀԿՍ-ն. նախատեսվում է Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացնել վաուչերների գործունեություն. 4.100 շահառու պետք է ստանա սուպերմարկետների վաուչերներ:
Ալլա Հարությունյանը հայտնեց, որ սկզբում «Առաքելություն Հակաստան» ՀԿ-ն հագուստի, սննդային փաթեթների, կենցաղային պարագաների տեսքով է աջակցությունը տրամադրել, իսկ հետո բաշխվել են նաև էլեկտրական տաքացուցիչներ, հանրային ապաստարաններում տրամադրվել է նաև սառնարան, լվացքի մեքենա և կենցաղային այլ պարագաներ: Իրականացվում է նաև իրավական, հոգեբանական-սոցիալական աջակցություն:
Ինգա Հարությունյանն անդրադարձավ «Արցախից ժամանած ընտանիքների աջակցության և տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի իրականացման» ծրագրին, որի շրջանակում World Vision-ը կստեղծի տեղահանված անձանց համար արդյունավետ մոնիթորինգի ուղղորդման, վերահսկման մեխանիզմներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Եվգինե Վարդանյանը ներկայացրեց պետական աջակցության պլանավորված միջոցառումները, դրանց շարունակականությունը, պետության հետ երկխոսության և համագործակցության մեխանիզմները: Վարդանյանն շեշտադրեց նախ համակարգման խնդիրը, քանի որ հստակ չեն մինչև իսկ գործող կազմակերպությունների անուններն ու գտնվելու վայրերը: Հայտնելով, որ դա պետական մասշտաբով լուծվող խնդիր է, այինքն` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի համակարգման խնդիրները հարթելու ուղղությամբ, իսկ քարտեզագրման համար լավագույն տարբերակներից մեկը Կլոր սեղան հիմնադրամի հրավիրած հանդիպման նման հանդիպումներն են:
Նախատեսված է հաջորդ աշխատանքային ժողովն անցկացնել հունիսի 16-ին՝ Գյումրիի սոցիալական կենտրոնում:

