Արագածոտնի և Արմավիրի թեմերի սոցիալական կենտրոններն իրենց շահառու ընտանիքներին պարենային աջակցություն և գրենական պիտույքներ են տրամադրել
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմն ապրիլին սննդային աջակցություն է տրամադրել «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների 47 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքների: Տրվել էր առաջնային անհրաժեշտության մոտ 9 կգ սննդամթերքի մեկական փաթեթ, որը կենտրոնի կամավորները տարել են ընտանիքների բնակության հասցեներ:

Ամբողջ աշխարհում տարածում գտած համավարակի հետևանքների մեղմացման նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 30 միլիոն դրամ է տրամադրել ՀՀ տարածքում ապրող սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքներին պարենամթերքով ապահովվելու համար։

Ապրիլի կեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ Արագածոտնի թեմն Աշտարակ քաղաքի 54 և Սաղմոսավան ու Արտաշավան գյուղերի 14 խոցելի ընտանիքներին տրամադրվել է մոտ 20-ական կգ պարենամթերք։ Ընտանիքներն ընտրվել էին կարիքների գնահատման հիման վրա որպես առավել խոցելի և կարիքավոր՝ հիմնականում բազմանդամ և բազմազավակ, միայնակ մայրերով, տարեցներով ընտանիքներ:

Կենտրոնը հոգևարոկանների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

Հաշվի առնելով COVID -19 -ի առաջացրած դժվարություները՝ «Նարեկ» ՀԿ — ն իր նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սաների՝ բաժանելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ:



