«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում

«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ի նպաստ երիտասարդների կարողությունների զարգացման, իրականացեց «Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռու մարզում` ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանում։

IMG 0422

Դասընթացավարն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

IMG 0433

Նախաձեռնության հիմնական նպատակն էր ներկայացնել առաջնորդության էությունը և թիմի կառուցման քրիստոնեական սկզբունքները: Խաղի միջոցով մասնակիցներն ուրախ և ընկերական մթնոլորտում ներկայացրեցին իրենք իրենց` անդրադառնալով ծրագրում անդամագրվելու շարժառիթներին` նպաստել համայնքային կյանքի զարգացմանը և սովորել գրել ու իրականացնել ծրագրեր:

IMG 0463

Առաջին մասը նվիրված էր «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» թեմային, որի ընթացքում ներկայացվեցին առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները:

IMG 0465

Այնուհետև անդրադարձ կատարվեց առաջնորդության աշխարհիկ և հոգևոր ընկալումներին, ներկայացվեց աշխարհիկ և հոգևոր մարդու առաջնորդ լինելու նպատակը, նրանց սկզբունքները, կարմիր գծերը։ Առաջնորդության Սուրբգրային — Քրիստոնեական ընկալմանը նվիրված բանախոսությունից հետո իրականացավ ընթերցում և քննարկում սուրբգրային համարների, որոնք վառ կերպով ընդգծեցին առաջնորդի հատկանիշները և առաջնորդության սկզբունքները՝

1. Հիսուս սիրում է մարդկանց,
2. Հիսուս թիմ է հավաքում,
3. Հիսուս ծառայի սիրտ ու հոգի ունի,
4. Հիսուս առանձնության ժամանակ ունի,
5. Հիսուս ներողամիտ է,
6. Հիսուս հոգատար է ու արձագանքող,
7. Հիսուս չի վախենում աշխատանքից:

IMG 0475

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «Թիմի կառուցում — Հիսուս Քրիստոս՝ The best team builder» թեմային, որի ժամանակ Տեր Հայրը ներկայացրեց Մատթեոս 10-ի դասերը՝ թիմ ձևավորելու մասին, ռիսկերի գնահատումը և սպասվելիք փորձությունները:

IMG 0450

Քննարկված թեմաների շուրջ մի շարք առաջադրանքներ կատարելուց հետո, Տեր Հայրը պատասխանեց երիտասարդների հարցերին և ամփոփեց օրը` Տերունական աղոթքով և իր օրհնությամբ:

IMG 0459

Դասընթացն իրականացվել է ԵՀԽ ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:

{gallery}Images/2023/09._September/02-09-23-Lori-Laura{/gallery}

«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Լոռիում