«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում

«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ի նպաստ երիտասարդների կարողությունների զարգացման, իրականացել է «Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակի մարզում`ՀԱԵ Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ կրթական կենտրոնում:

IMG 0489

Դասընթացավարն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

IMG 0496

Նախաձեռնության հիմնական նպատակն էր ներկայացնել առաջնորդության էությունը և թիմի կառուցման քրիստոնեական սկզբունքները: Խաղի միջոցով մասնակիցներն ուրախ և ընկերական մթնոլորտում ներկայացրեցին իրենք իրենց` անդրադառնալով ծրագրում անդամագրվելու շարժառիթներին` նպաստել համայնքային կյանքի զարգացմանը և սովորել գրել ու իրականացնել ծրագրեր:

IMG 0499

Առաջին մասը նվիրված էր «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» թեմային, որի ընթացքում ներկայացվեցին առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները:

IMG 0515

Այնուհետև անդրադարձ կատարվեց առաջնորդության աշխարհիկ և հոգևոր ընկալումներին, ներկայացվեց աշխարհիկ և հոգևոր մարդու առաջնորդ լինելու նպատակը, նրանց սկզբունքները, կարմիր գծերը։ Առաջնորդության սուրբգրային — Քրիստոնեական ընկալմանը նվիրված բանախոսությունից հետո իրականացավ սուրբգրային համարների ընթերցում և քննարկում, որոնք վառ կերպով ընդգծեցին առաջնորդի հատկանիշները և առաջնորդության սկզբունքները՝

1. Հիսուս սիրում է մարդկանց,
2. Հիսուս թիմ է հավաքում,
3. Հիսուս ծառայի սիրտ ու հոգի ունի,
4. Հիսուս առանձնության ժամանակ ունի,
5. Հիսուս ներողամիտ է,
6. Հիսուս հոգատար է ու արձագանքող,
7. Հիսուս չի վախենում աշխատանքից:

IMG 0534

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «Թիմի կառուցում — Հիսուս Քրիստոս՝ The best team builder» թեմային, որի ժամանակ Տեր Հայրը ներկայացրեց Մատթեոս 10-ի դասերը՝ թիմ ձևավորելու մասին, ռիսկերի գնահատումը և սպասվելիք փորձությունները:

IMG 0540

Քննարկված թեմաների շուրջ մի շարք առաջադրանքներ կատարելուց հետո Տեր Հայրը պատասխանեց երիտասարդների հարցերին և ամփոփեց օրը` Տերունական աղոթքով և իր օրհնությամբ:

IMG 0556

Դասընթացն իրականացվել է ԵՀԽ ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:

{gallery}Images/2023/09._September{/gallery}

«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում
«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակում