«Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի առաջին պտուղները
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, իր «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակում Նկրուրյանների ընտանիքին աջակցել էր 25 պոլիուրեթանե փեթակներով և «Խելացի հովիվ» սարքավորումով, որը թույլ չի տալիս արջերին մոտ գալ մեղվափեթակներին:

Օրերս Կլոր սեղան հիմնադրամի անձնակազմը մասնակցում էր մեղրաքամի ընթացքին: Ընտանիքն արդեն կարողացել է իրացնել այս տարվա ամբողջ մեղրը:

Ըստ շահառուի՝ պոլիուրեթանե փեթակներն ապահովել են 40 տոկոսով ավելի մեղր, քան փայտե փեթակները, քանի որ թույլ չեն տվել խոնավության և տարբեր հիվանդությունների ներթափանցումը փեթակներ:



