Աշտարակի կենտրոնում մեկնարկել են կար ու ձևի և վարսահարդարման դասընթացները
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Մասնագիտական ուսուցում Աշտարակում» ծրագրի շրջանակում մեկնարկել են վարսահարդարման և կար ու ձևի երկրորդ խմբերի աշխատանքները։ Դասերի մասնակից կանայք և երիտասարդ աղջիկները մեծ ոգևորությամբ ու ջերմեռանդությամբ են յուրացնում տրամադրվող տեսական գիտելիքներն ու զարգացնում գործնական հմտությունները։

Ծրագրի ավարտին 50 կին ևս կունենա մասնագիտական որակավորորում, 25- ը՝ վարսահարդարի, 25- ը՝ դերձակի։

Ծրագրի առաջին փուլի մասնակիցների համար արդեն մեկնարկել են արտադրական պրակտիկայի աշխատանքները։
{gallery}Images/2023/09._September/20-09-23_Ashtarak{/gallery}

