Այցելություն Իջևանի սոցիալական կենտրոն
Նոյեմբերի 29-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի՝ Իջևանի սոցիալական կենտրոն: Այն հիմնվել է Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Կենտրոնում այցի պահին 56 երեխա և պատանի մասնակցում էր նկարչության, բատիկայի և «Կյանքի հմտությունների» դասընթացներին: Կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները և տնտեսական նախագծերը քննարկվեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման ընթացքում:
{gallery}Images/2017/November/Ijevan_Centre{/gallery}
