«Ամանորի հեքիաթը»՝ Սաղմոսավանում
Կայացավ Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի «Հայորդաց տուն» սոցիալական կենտրոնների տարեվերջյան համատեղ «Ամանորի հեքիաթ» միջոցառումը, որն անցկացվեց Սաղմոսավանի կենտրոնի դահլիճում:

Ներկա էին կենտրոնների շահառուները, աշխատակազմը, հոգևորականները և համայնքների բնակիչներ: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո թատերական խմբակի երեխաները հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ, իսկ երգի խմբակների երեխաներն ուրախացրեցին ներկաներին տոնական երգերի կատարումներով:

Միջոցառման ավարտին երեխաներն ուրախությամբ ու մեծ ոգևորությամբ դիմավորեցին Ձմեռ Պապին Ձյունանուշի հետ: Նրանք երեխաների համար կազմակերպեցին խաղեր, հնչեցրին հանելուկներ ու բաժանեցին նվերներ:

Միջոցառմանը ներկա էր շուրջ 120 երեխա՝ Աշտարակից, Սաղմոսավանից և Արտաշավանից:
{gallery}Images/2022/01_January/Saghmosavan-NY{/gallery}


