ACT հայաստանյան ֆորումի տարեկան ժողովը

ACT հայաստանյան ֆորումի տարեկան ժողովը

ACT  հայաստանյան ֆորումի առաջին ընդլայնված տարեկան ժողովը տեղի ունեցավ նորանորոգ <<Կաթողիկոս Գևորգ VI Չորեքչյան>> միջեկեղեցական կենտրոնում 2014 թ. մայիսի 15-ից 16-ը: 
ՀԿՍ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ գերաշնորհ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը ժողովի առաջին օրը բացեց Տերունական աղոթքով և օրհնությամբ:
Մասնակիցների կարճ ներկայացմանը հետևեց <<ACT Alliance-ի հիմունքները>> ներկայացումը, որը սիրով տրամադրել էր  ACT Alliance-ի քարտուղարությունը: 

ՀԿՍ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլա Սարկիսովան ներկայացերեց 2013 թ. աշխատանքները` օժանդակության ծրագրեր սիրիահայ փախստականներին և <<Օգնելով սիրահայերին>> ֆիլմը, որում ներկայացվում են այս ծրագրերը: 
ՀԿՍ-ի ծրագրերի պատասխանատու և  ACT-ի  հայաստանյան ֆորումի համակարգող Կարինե Բաղդասարյանը իր զեկույցը սկսեց  2011 թ. ֆորումի ստեղծումից ՀԿՍ-ի, UMCOR-ի հայաստանյան ներկայացուցչության և ECLOF հայաստանյան հիմնադրամի համատեղ ջանքերով:  Ապա ներկայացրեց 2013 թ. ծրագրերը, նշելով, որ նախատեսված աշխատանքներն իրականացված են`համատեղ ուսուցումները, ներառյալ արտակարգ իրավիճակներին վերաբերող, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի խմելու ջրագծի նորոգումը, շարունակական օգնությունը սիրիահայ փախստակններին, ինչպես նաև ֆորումի անդամների մասնակցությունը ACT Alliance-ի խորհդատվական և համայնքային խմբերում:
Կարևոր են եղել հայաստանյան Ֆորումի մասնակցությունը  ACT Alliance-ի ռազմավարական փաստաթղթերի քննարկմանը, ինչպիսիք են <<Փոխելով զարգացման հարացույցը>>, ACT Alliance-ի 2015-2018 ռազմավարությունները, ACT Alliance-ի Կլիմայի փոխոխության շահերի պաշտպանության ապագա ռազմավարությունները և այլն:
Հայաստանյան ֆորումի 2014 աշխատանքները ևս ներկայացվեցին, ընդգկելով սիրիահայերին ցուցաբերվելիք օգնությունը և Հայաստանում, և Սիրիայում, առաջնահերթը մնում են բնակարանով և աշխատանքով ապահովելու խնդիրները, ինչպես նաև Ֆորումի անդամների կարողությունների զարգացումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Նորվեգական եկեղեցական օգնության ներկայացուցիչ Արնե Դալեն ներկայացրեց  կազմակերպության աշխատանքները արտակարգ իրավիճակներում: 
Ժոողվի առաջին օրվա ավարտի ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը շնորհալաություն հայտնեց բոլորին զեկույցների և մասնակցության համար, հատկապես  նշելով սիրիահայերի <<Հալեպ>> ՀԿ-ի անդամներին, ովքեր <<ժողովին բույր հաղորդեցին>>: 
Մարկոս սրբազանը իր գնահատանքը հայտնեց ` նշելով որ հնարավոր դարձավ վերլուծել և խորացնել ACT-ի հայաստանյան ֆորումի անդամների համագործակցությունը:
Երկրորդ օրը նվիրված էր ծրագրային այցերին:  Ժողովի մասնակիցները հանդիպեցին սիրիահայ փախստականներին ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմում  և դիտեցին աղետների կանխարգելմանը վերաբերող ներկայացում Մեծամորում: