ACT Ալյանսը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 18-րդ կոնֆերանսում

ACT Ալյանսը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 18-րդ կոնֆերանսում
7 միլիարդ, 1 մարտահարվեր

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի  /ԿՓՇԿ/ Կողմերի 18-րդ կոնֆերանսը տեղի ունեցավ Քաթարի մայրաքաղաք Դոհայում 2012 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: ACT Ալյանսի Կլիմայի փոփոխության խորհրդատվական խումբը  ակտիվորեն մասնակցեց` ջանալով ազդել պետությունների ներկայացուցիչների վրա օրախնդիր այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Կիոտոյի համաձայնագիրը, ֆինանսավորումը, երկարաժամկետ համատեղ գործողությունները և այլն: ACT Ալյանսը կլիմայի փոփոխությունը համարում է լրջագույն մարտահրավեր մարդկության ապագայի համար, հատկապես աղքատ երկրների զարգացման համար:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի, որոնցում քննարկվում են Կոնվենցիայի հետ առնչվող տարբեր խնդիրներ: Կողմերի 18-րդ կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 14 000 մարդ` պետական պատվիրակություններ, հասարակական կազմակերպություններ և միջազգային լրատվամիջոցներ: ACT ալյանսը  ներկայացնում էին անդամներ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Տիկ. Կարինե Բաղդասարյանը Հայաստանյան Կլոր սեղանից:  Կոնֆերանսին իրենց մասնակցությունն էին բերել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան-Գի Մունը, Քաթարի և Քուվեյթի շեյխերը: 

ACT-ի աշխատանքը համարվեց հաջողված, քանի որ երկրների պատվիրակությունները հաշվի առան մեր առաջարկները: Նշվեց ACT-ի աճող դերը և ազդեցությունը բանակցությունների վրա, ինչպես նաև սերտ կապերը պատվիրակությունների հետ:  Խորհրդատվական խմբի յուրաքանչյուր անդամ ուներ աշխատանքի օրակարգ, իսկ դիտարկումներն ու արդյունքները ներկայացվում էին երեկոյան ժողովների ընթացքում, ինչպես նաև շրջանառվում էլեկտրոնային փոստով:
Մենք տարածեցինք երեք հաղորդագրություն լրատվամիջոցների համար, բազմաթիվ tweet-ներ, ինչպես նաև նյութեր համացանցի կայքէջերում:  <<Ժամանակն է կլիմայի արդարության համար>> թիմը կազմակերպեց մի շարք հաջողված միջոցառումներ, որոնք գրավեցին լրատվամիջոցների ուշադրությունը:  Հետաքրքիր էր <<ամուսնությունը>> Գիտության և 18-րդ կոնֆերանսի միջև:
Կապեր հաստատվեցին Հայաստանի պատվիրակության անդամներ տիկ.   Դիանա Հարությունյանի ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի Կլիմայի փոփոխության բաժնից,  ՀՀ Բնապահպանութփյան փոխնախարար Ս. Պապյանի և ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբիրելյանի հետ: