Սիրիահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը
25 սիրիահայ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում ուղևորվեց դեպի Ամբերդի ամրոց, ինչպես նաև այցելեց Բյուրականի աստղադիտարանի թանգարանը: Այս կրթական ծրագրի նպատակն էր ծանոթացնել Սիրիայից տեղահանված երիտասարդներին հայաստանյան կարևոր հոգևոր և գիտական կենտրոններին:
Ուղևորության առաջին կանգառն էր Բյուրականի աստղադիտարանի թանգարանը, որը հիմնել էր Վիկտոր Համբարձումյանը: Մասնակիցներն այցելեցին հայտնի ակադեմիկոսի տուն-թանգարանը, տեղեկացան նրա գործունեության և ժամանակակից աստղագիտության ոլորտում նրա ներդրումների մասին:
Ճանապարհորդության երկրորդ կեսին սիրիահայ երիտասարդները այցելեցին Հայաստանի ամենահին ամրոցներից մեկը` Ամբերդի բերդը: Մասնակիցներն իմացան յոթերորդ դարում կառուցված բերդի մասին, որի անունը թարգմանաբար նշանակում է «ամպի բարձրության բերդ»:
«Սա իսկապես անմոռանալի վայր է,» — ասաց մասնակիցներից մեկը. «Մենք շատ ուրախ ենք, որ Կլոր սեղան հիմնադիրամի և Հալեպ ԿՀ-ի շնորհիվ այս կրթական ծրագրի շրջանակներում հնարավորություն ենք ստացել բացահայտելու Հայաստանը»:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Հալեպ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ:
{gallery}Images/2018/07._July/Amberd{/gallery}

