Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն

Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան Հիմնադրամի աջակցությամբ 2013թ-ի մարտ ամսից նախաձեռնվել է մի յուրօրինակ ծրագիր` «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն» անվամբ: 

Ծրագրի վերջնանպատակն է երիտասարդ ձեռներեցների արժեհամակարգի փոփոխություն` հիմնված քրիստոնեական էթիկայի, բարոյագիտության վրա: Ծրագրի նպատակն է նաև գործարար միջավայրում ստեղծել քրիստոնեական, բարեպաշտ, առաքինի ձեռնարկատիրական համագործակցային հարաբերություններ: Ծրագրի զարգացումը պետք է նպաստի, որպեսզի գործարարների ու տարբեր մարզերի հոգևորականների միջև ավելի արդյունավետ և սերտ համագործակցություն ստեղծվի` ավելացնելով սոցիալական ծառայությունները հոգևոր համայնքներում: 

Ներկա փուլում իրականացվում են նաև սեմինարներ, թրեյնինգներ այն երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրված են գործարարությամբ և սկսնակ են այդ բնագավառում: Նպատակն է, որպեսզի  նրանց ցույց տրվի քրիստոնեական էթիկայով առաջնորդվող գործարարության կարևորությունն ու արդյունավետությունը ձեռնարկատիրական հարաբերություններում: Այդ հանդիպումների ընթացքում լինում են նաև հյուրեր այլ կազմակերպություններից, ինչպես օրինակ` USAID/EDMC-ից, PSI ընկերությունից,  MASTER PLUS միջազգային թրեյնինգ կենտրոնից, գործարարներ և այլք:  Այս սեմինարների միջոցով նաև ստեղծվում է կամուրջ երիտասարդների և  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների միջև, որը խթանում է աշխատանք առաջարկողների և փնտրողների միջև կապի հաստատմանը:  
Ծրագրի շրջանակներում  կատարվել է քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված բիզնես էթիկայի նյութերի հավաքագրում, վերլուծություն, հոդվածների հրատարակում: Այդ նյութերի հիման վրա  պատրաստվել է մի գրքույկ, որը շուտով լույս կտեսնի:  

Հուսով ենք, որ սույն ծրագիրը կնպաստի առավել առողջ գործարար միջավայրի ձևավորմանը մեր երկրում, կբարձրացնի վստահության գործոնը ձեռնարկատիրական հարաբերություններում: