Բնապահպանական սեմինար

Բնապահպանական սեմինար

2013թ. սեպտեմբերի 11-ից 14-ը Լեհաստանի Բյալիստոկ քաղաքում տեղի ունեցավ <<Արևելք>> հիմնադրամի կազմակերպած բնապահպանական սեմինար, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնելու գյուղական վայրերում կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարման և մաքրող ֆիլտրացիոն դաշտերի  նախագծման ուկառուցման առանձնահատկություններին: Լեհաստանից, Բելառուսից և Հայաստանից եկած մասնակիցները այցելեցին մի քանի վայրեր, որտեղ արդեն գործում էին կեղտաջրերի էկոլոգիական մաքրման համակարգեր:  Զվերկի վանքում այն գործում էր արդեն մի քանի տարի:  Խումբ եղավ նաև երկու ֆերմերային տնտեսություններում, որոնցից մեկում կառույցը նոր էր ավարտվել:  Շատ տպավորիչ էր <<Սիլվարիում>> անտառային պահպանվող տարածքի համակարգը: 

 

 

 

 

Այս ծրագրերը հնարավորություն են տալիս մի կողմից լուծելու գյուղական վայրերում կոյուղաջրերի վերամշակման հարցը, մյուս կողմից ծանոթացնելու նման  ծրագրեր իրականացնելու խնդիրներին:

ՀԿՍ Ծրագրի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը այցելեց Պոդլասկի վոյեվոդության Շոստալովո գյուղը` ծանոթանալու մեղրի արտադրության և վաճառքի կազմակերպմանը Լեհաստանի փոքր ֆերմերային տնտեսություններում: