Բնապահպանական սեմինար
2013թ. սեպտեմբերի 11-ից 14-ը Լեհաստանի Բյալիստոկ քաղաքում տեղի ունեցավ <<Արևելք>> հիմնադրամի կազմակերպած բնապահպանական սեմինար, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնելու գյուղական վայրերում կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարման և մաքրող ֆիլտրացիոն դաշտերի նախագծման ուկառուցման առանձնահատկություններին: Լեհաստանից, Բելառուսից և Հայաստանից եկած մասնակիցները այցելեցին մի քանի վայրեր, որտեղ արդեն գործում էին կեղտաջրերի էկոլոգիական մաքրման համակարգեր: Զվերկի վանքում այն գործում էր արդեն մի քանի տարի: Խումբ եղավ նաև երկու ֆերմերային տնտեսություններում, որոնցից մեկում կառույցը նոր էր ավարտվել: Շատ տպավորիչ էր <<Սիլվարիում>> անտառային պահպանվող տարածքի համակարգը:




Այս ծրագրերը հնարավորություն են տալիս մի կողմից լուծելու գյուղական վայրերում կոյուղաջրերի վերամշակման հարցը, մյուս կողմից ծանոթացնելու նման ծրագրեր իրականացնելու խնդիրներին:
ՀԿՍ Ծրագրի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը այցելեց Պոդլասկի վոյեվոդության Շոստալովո գյուղը` ծանոթանալու մեղրի արտադրության և վաճառքի կազմակերպմանը Լեհաստանի փոքր ֆերմերային տնտեսություններում: