ՀԿՍ գործընկերների կարողությունների զարգացում
Ս.թ. փետրվարի 12-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «ՀԿՍ գործընկերների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում իր գործընկերների հետ, որի ընթացքում ներկայացվեցին եվրոպական նոր չափանիշներին համապատասխան ծրագիր-առաջարկների թարմացված ՀԿՍ ձևանմուշները:
Հանդիպման սկզբում ներկայացվեցին ծրագիր-առաջարկի ձևանմուշները, տրամաբանական աղյուսակը ու մոնիտորինգի պլանը: Այնուհետ մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով ստացած տեղեկատվությունը գործնականում կիրառեցին` մշակելով իրենց ծրագրերի տրամաբանական աղյուսակները:
