ՀԿՍ գործընկերների կարողությունների զարգացում

ՀԿՍ գործընկերների կարողությունների զարգացում

Ս.թ.  փետրվարի 12-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «ՀԿՍ գործընկերների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում իր գործընկերների հետ, որի ընթացքում ներկայացվեցին եվրոպական նոր չափանիշներին համապատասխան  ծրագիր-առաջարկների թարմացված ՀԿՍ ձևանմուշները: 

Հանդիպման սկզբում ներկայացվեցին ծրագիր-առաջարկի ձևանմուշները, տրամաբանական աղյուսակը ու մոնիտորինգի պլանը: Այնուհետ մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով ստացած տեղեկատվությունը գործնականում կիրառեցին` մշակելով իրենց ծրագրերի տրամաբանական աղյուսակները: