Գյուղական կյանք և ավանդույթներ 2015 փառատոն
Սեպտեմբերի 26-ին, շաբաթ օրը Երևանի Անգլիական այգում տեղի ունեցավ <<Գյուղական կյանք և ավանդույթներ 2015>> փառատոնը: Այն կազմակերպել էր <<Կանաչ արահետ>> ՀԿ՝ մի շարք կազմակերպությունների, այդ թվում Կլոր սեղանի, աջակցությամբ: Մասնակիցներ էին ժամանել Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Վրաստանից:

Կլոր սեղանը ներկայացված էր 12 ծրագրերով՝ Վարդենիսից, Գավառից, Գյումրիից, Աշտարակից, Գայից, Քարակերտից, Բյուրականից, Սևանից, Մեղրաձորից, Տավուշի սահմանամերձ գյուղերից և սիրիահայ փախստականներից: Նրանք հաջողությամբ վաճառեցին իրենց արտադրանքը՝ սնունդ, մեղր, տեսակ-տեսակ ձեռքի աշխատանքներ, գորգեր և այլն: Այս նախաձեռնության կարևորագույն արդյունքներից էին նոր կապերի հաստատումը, նոր հմտությունների և փորձի ձեռքբերումը: Հիշարժան էր Գայի կենտրոնի երգչախմբի հիանալի ելույթը”:




Փառատոնի ավարտին սիրիահայ խոհարաները պարգևատրվեցին որպես լավագույն ձեռներեցներ:
Ինչպես նշեցին կազմակերպիչները, մեր հայրենիքը զարգացած և բարեկեցիկ դարձնել հնարավոր է, երբ համատեղ աշխատում են արտադրողներն ու սպառողները, գործատուներն ու աշխատողները, գյուղը և քաղաքը:

