Գյուղական կյանք և ավանդույթներ 2015 փառատոն

Գյուղական կյանք և ավանդույթներ 2015 փառատոն

Սեպտեմբերի 26-ին, շաբաթ օրը Երևանի Անգլիական այգում տեղի ունեցավ <<Գյուղական կյանք և ավանդույթներ 2015>> փառատոնը:  Այն կազմակերպել էր <<Կանաչ արահետ>> ՀԿ՝ մի շարք կազմակերպությունների, այդ թվում Կլոր սեղանի, աջակցությամբ:  Մասնակիցներ էին ժամանել Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Վրաստանից:  

 Կլոր սեղանը ներկայացված էր 12 ծրագրերով՝ Վարդենիսից, Գավառից, Գյումրիից, Աշտարակից, Գայից, Քարակերտից, Բյուրականից, Սևանից, Մեղրաձորից, Տավուշի սահմանամերձ գյուղերից և սիրիահայ փախստականներից:  Նրանք հաջողությամբ վաճառեցին իրենց արտադրանքը՝ սնունդ, մեղր, տեսակ-տեսակ ձեռքի աշխատանքներ, գորգեր և այլն:  Այս նախաձեռնության կարևորագույն արդյունքներից էին նոր կապերի հաստատումը,  նոր հմտությունների և փորձի ձեռքբերումը: Հիշարժան էր Գայի կենտրոնի երգչախմբի հիանալի ելույթը”:

 Փառատոնի ավարտին սիրիահայ խոհարաները պարգևատրվեցին որպես լավագույն ձեռներեցներ:
Ինչպես նշեցին կազմակերպիչները, մեր հայրենիքը զարգացած և բարեկեցիկ դարձնել հնարավոր է, երբ համատեղ աշխատում են  արտադրողներն ու սպառողները, գործատուներն ու աշխատողները, գյուղը և քաղաքը: