Զարգացման նոր նախաձեռնություններ Մարտունիում
«ԵՀԽՀայաստանյան կլոր սեղան» հիմնադրամն Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ և «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ վերազինեց Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցի համակարգչային դասարանը հինգ համակարգիչներով և մեկ տեսացրիչով,ինչպես նաև իրականացրեց տեղային ցանցի և ինտերնետ կապի ապահովման աշխատանքները: «ԿրթությունՀայաստան» ՀԿ-իջանքերով կենտրոնինտրամադրվելեննաևդյուրակիրհամակարգիչներ: Մարտունուդպրոցումերկամյածրագրովիրնպաստնէբերում «Կրթություն Հայաստան»-ի՝հատուկվերապատրաստումանցածուսուցիչը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս դարում ինտերնետ համակարգչային կենտրոնը նոր հնարավորություններ կընձեռի անապահով համայնքում երիտասարդության և համայնքի այլ անդամների տեխնոլոգիական զարգացմանը, դառնալու համաշխարհային ոստայնի մասը, զարգացնելու անձնական և միջանձնային հարաբերություններ, բացահայտելու նորանոր հնարավորություններ։

Ծրագիրը կաշխատի ինտեգրել նորարարական մեթոդները կրթություն և կօգնի շահառուների կենսամակարդակի բարձրացմանը, նրանց կտա նոր հմտություններ տեղեկատվության, հաղորդակցության և սոցիալականացման ուղղությամբ, կդարձնի մրցունակ աշխատաշուկայում: