Զարգացման նոր նախաձեռնություններ Մարտունիում

Զարգացման նոր նախաձեռնություններ Մարտունիում

«ԵՀԽՀայաստանյան կլոր սեղան» հիմնադրամն Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ և «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ վերազինեց Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցի համակարգչային դասարանը հինգ համակարգիչներով և մեկ տեսացրիչով,ինչպես նաև իրականացրեց տեղային ցանցի և ինտերնետ կապի ապահովման աշխատանքները:  «ԿրթությունՀայաստան» ՀԿ-իջանքերով կենտրոնինտրամադրվելեննաևդյուրակիրհամակարգիչներ: Մարտունուդպրոցումերկամյածրագրովիրնպաստնէբերում «Կրթություն  Հայաստան»-ի՝հատուկվերապատրաստումանցածուսուցիչը:  

Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս դարում ինտերնետ համակարգչային կենտրոնը նոր հնարավորություններ կընձեռի անապահով համայնքում երիտասարդության և համայնքի այլ անդամների տեխնոլոգիական զարգացմանը, դառնալու համաշխարհային ոստայնի մասը, զարգացնելու անձնական և  միջանձնային հարաբերություններ, բացահայտելու նորանոր հնարավորություններ։ 

Ծրագիրը կաշխատի ինտեգրել նորարարական մեթոդները կրթություն և կօգնի շահառուների կենսամակարդակի բարձրացմանը, նրանց կտա նոր հմտություններ տեղեկատվության, հաղորդակցության և սոցիալականացման ուղղությամբ, կդարձնի մրցունակ աշխատաշուկայում: