Գործիքներ Մարտունու շահառուներին

Գործիքներ Մարտունու շահառուներին

Մարտունու համայնքապետարանը հյուընկալել էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի երկու ծրագրի՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներհոսք Հայաստան» և «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին»  շահառուներին։

Ծրագրերի նպատակն է երիտասարդներին ու կանանց տալ մասնագիտական գիտելիք և համապատասխան գործիքներ՝ իրենց տնտեսական և սոցիալական  վիճակը բարելավելու նպատակով աշխատանքային գործունեություն սկսելու համար։ 

Ծրագրի շահառուները հաջողությամբ ավարտել են կար ու ձևի  դասընթացները և Կլոր սեղանից ստացել անհրաժեշտ գործիքներ և սարքավորումներ՝ կարի և օվերլոք մեքենաներ, պրոֆեսիոնալ մկրատ և դերձակի քանոն՝ բոլորն էլ  լավ որակի։ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը քննարկել է ծրագիրը շահառուների հետ: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել դոնոր կազնակերպություններին, ինչպես նաև իրենց  բավարարվածությունը ուսուցման որակից։  Նրանք շեշտել են, որ ստացել են կարևոր և շուկայում պահանջարկ ունեցող հմտություններ, շատերն արդեն սկսել են աշխատել։ «Իմ կյանքը փոխվել է» -ասաց մի կին, նաև նշեց, որ ավելի  է ինտեգրվել, ունի նոր ընկերներ, նույնիսկ սկսել է իր փոքրիկ գործը։

Գործիքներ Մարտունու շահառուներին
Գործիքներ Մարտունու շահառուներին
Գործիքներ Մարտունու շահառուներին
Գործիքներ Մարտունու շահառուներին