Սիրիահայ երիտասարդները դիտեցին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրիահայ երիտասարդները դիտեցին աշխարհահռչակ հայ երգահան և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը:
Դա նրանց առաջին այցն էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո: Չնայա՝ սիրիահայ երիտասարդների մեծ մասն ապրում է Հայաստանում տարիներ շարունակ: Մասնակիցներից Լիլիթ Հովակիմյանը նշում է. «Առաջին անգամ էի դիտում այսպիսի հիասքանչ ներկայացում, Ա. Խաչատրյանի այս գլուխգործոցն իսկապես հրաշալի էր և հոգեպես կրթող: Լիահույս եմ, որ նմանատիպ այցելությունները մշակութային կենտրոններ կդառնան ծրագրի անբաժան մասը»:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությունը կազմակերպել էր սիրիահայ երիտասարդ Սերլի Թեքայանը, որը համակարգում է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության բաղադրիչը:
Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հոգևոր-հոգեբանական աջակցության նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը, այդպիսով, հեշտացնելով նրանց ինտեգրումը հայաստանյան հասարակական կյանքին:
{gallery}Images/2019/04._April/Syrian_youth_in_Opera{/gallery}
