Սիրիահայ երիտասարդները դիտեցին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը

Սիրիահայ երիտասարդները դիտեցին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը

IMG 8478ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրիահայ երիտասարդները դիտեցին աշխարհահռչակ հայ երգահան և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը:

Դա նրանց առաջին այցն էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո: Չնայա՝ սիրիահայ երիտասարդների մեծ մասն ապրում է Հայաստանում տարիներ շարունակ: Մասնակիցներից Լիլիթ Հովակիմյանը նշում է. «Առաջին անգամ էի դիտում այսպիսի հիասքանչ ներկայացում, Ա. Խաչատրյանի այս գլուխգործոցն իսկապես հրաշալի էր և հոգեպես կրթող: Լիահույս եմ, որ նմանատիպ այցելությունները մշակութային կենտրոններ կդառնան ծրագրի անբաժան մասը»:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությունը կազմակերպել էր սիրիահայ երիտասարդ Սերլի Թեքայանը, որը համակարգում է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության բաղադրիչը:

Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հոգևոր-հոգեբանական աջակցության նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը, այդպիսով, հեշտացնելով նրանց ինտեգրումը հայաստանյան հասարակական կյանքին:

{gallery}Images/2019/04._April/Syrian_youth_in_Opera{/gallery}

Սիրիահայ երիտասարդները դիտեցին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը