«Քաղաքացիական կրթություն» ծրագիրը Տավուշի մարզում

«Քաղաքացիական կրթություն» ծրագիրը Տավուշի մարզում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները երիտասարդական նախաձեռնությունների զարգացմանն ու համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածությանն ուղղված «Քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում հերթական այցն էին կատարել Տավուշի մարզ, որտեղ ծրագրի մասնակից երիտասարդները նախաձեռնել են «Քաղաքացիական կրթությունը Տավուշի մարզում» ծրագիրը: Այն բաղկացած է երկու հիմնական ենթածրագրերից` բնապահպանության շեշտադրմամբ։  

 

Ենթածրագրերից մեկը՝ «Ռեիննովացիա»-ն, ուղղված է թղթի վերամշակման մշակույթի տարածման և զարգացման միջոցով թղթե թափոնների դեմ պայքարին, այդ գործընթացում երիտասարդների ներգրավվածության ապահովմանը և նրանց իրազեկվածության բարձրացմանը: 

 

Վերջինիս շրջանակներում ընդգրկվել է Սարիգյուղ համայնքը, որտեղ մեկնարկել է թղթի վերամշակման միջոցառումների շարքը` հետևյալ նախագծով. ա) թղթի վերամշակման տեխնոլոգիայի ներկայացման տեսական և գործնական 3 դասընթաց, բ) գունանկարչության և էսքիզի 2 դասընթաց, որից հետո էլ ամփոփվելու են արդյունքներն ու ներկայացվելու են նկարները` բնության տարրերի ու երևույթների պատկերներով, որոնք հատուկ գունանյութերի և եթերային յուղերի կիրառման միջոցով ունենալու են հաճելի բույր:

 

Այցի ողջ ընթացքն ուղեկցվեց գործընթացի վերաբերյալ ծրագրի մասնակիցների տրամադրած օգտակար տեղեկատվության ներկայացմամբ և բարձր տրամադրությամբ: