Օգնություն Սիսիանի մի խումբ երեխաների

Օգնություն Սիսիանի մի խումբ երեխաների

Նոր տարվա առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը Սիսիան համայնքում բնակվող հաշմանդամություն ունեցող 15 երեխաների ամանորի կապակցությամբ տրամադրեց միջոցներ:

Եկեղեցում կազմակերպված ամանորյա հանդիպման ժամանակ Տ. Պարգև քհն. Զեյնալյանը զրուցեց երեխաների և նրանց ծնողների հետ: Հանդիպման ավարտին ծնողներին տրամադրեցին երեխաների համար նվեր փաթեթները` զարգացնող խաղերով և տակդիրներով:

Հոգևոր հովիվը Կլոր սեղանի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանին ասաց, որ տրամադրած օգնությունը կարևոր է այդ երեխաների բուժումն ու առօրյան կազմակերպելու համար: